‘Հրդեհ Զավարյան փողոցում’

1419

Հուլիսի 28-ին, ժամը 06.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զավարյան փողոցում` «Ծղոտներ» հյուրանոցային համալիրի մոտակայքում, այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել հինգ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը, հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը:

Պարզվել է, որ այրվում է Երևանի Տոլստոյ փողոցի թիվ 40 տան տանիքը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.51-ին, մարվել 07.03-ին:

Այրվել է Գ.Փափազյանին պատկանող տան տանիքը (150 քմ), երկրորդ հարկը` գույքով (100 քմ), ջերմահարվել են առաջին հարկի պատերը:

Նախորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’
Հաջորդ հոդվածը‘Այսօր՝ հունիսի 28-ին սպասվող իրադարձությունները’