‘Հրդեհ Զովունի գյուղում. տուժածներ չկան’

738

Հունվարի 13-ին, ժամը 01.43-ին, ԱԻ նախարարություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 11-րդ փողոցում տուն է այրվում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.11-ին, մարվել՝ 02.23-ին:

Այրվել են տնտեսական իրեր (մոտավորապես՝ 25 քմ) և տանիքի փայտյա կառուցատարրերը (8 քմ):

Նախորդ հոդվածը‘ՀՀ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’
Հաջորդ հոդվածը‘Լոս Անջելեսում հայտարարել են «Ոսկե գլոբուսի» դափնեկիրների անունները’