‘Հրդեհ` Կարին գյուղում’

877

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 16.45-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարին գյուղում` դպրոցի մոտակայքում, այրվում է փայտյա շինություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.15-ին, մարվել՝ 17.52-ին:

Պարզվել է, որ այրվել են 12-րդ փողոցում Ռ. Պ.-ին պատկանող տանը կից օժանդակ շինության տանիքի փայտյա կառուցատարրերը` 9 քմ:

Նախորդ հոդվածը‘Յանուկովիչի կուսակցությունը պաշտպանել է Ուկրաինայի կառավարության փոփոխության պահանջը’
Հաջորդ հոդվածը‘Ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց’