‘Հրդեհ Կեմերովոյի առևտրի կենտրոնում. Տուժածների թվում կան հայեր’

2451

Կիրակի օրը ցերեկը հրդեհ է բռնկվել Կուզբասի մայրաքաղաք Կեմերովոյի «Ձմեռային բալենի»  առևտրի կենտրոնում: Այն սկսվել է վերին հարկում, ապա հրդեհի մակերեսը հասել է մեկուկես հազար քառակուսի մետրի, փլվել է շենքի տանիքը:  Մի քանի ժամ անց փուլ է եկել նաև չորրորդ և երրորդ հարկերի միջնորմը:

Վերջին տվյալներով՝ զոհվել է 50-ից ավելի մարդ, այդ թվում, մեծ մասը՝ երեխաներ: 16 մարդ համարվում է անհետ կորած: 

Տվյալները հաղորդել է Ռուսաստանի ԱԻՆ-ը:

ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարել է, որ նախնական տեղեկություններով Կեմերովոյում հրդեհի հետևանքով տուժածների մեջ կան հայեր։

Բալայանը խոստացել է հավելյալ տեղեկություններ հայտնել՝ դրանք ստանալուն պես:

Նախորդ հոդվածը‘Տեղումներ չեն լինի’
Հաջորդ հոդվածը‘Փաստաբան. Կառլես Պուչդեմոնը ձերբակալվել է Գերմանիայում’