‘Հրդեհ մահվան ելքով’

1063

Ապրիլի 6-ին, ժամը 06.28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կարապետ ՈՒլնեցու փողոցի 1-ին փակուղու թիվ 2ա շենքի առաջին հարկում գտնվող արհեստանոցում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը:

Դեպքի մասին տեղյակ են պահվել 1-02 և 1-03 ծառայությունների հերթապահները: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի մոտակայքում գտնվող կիսանկուղային օժանդակ շինությունում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.17-ին, մարվել՝ 07.28-ին: Այրվել են կենցաղային իրեր (16 քմ):

Շինության ներսում հայտնաբերվել է 1956թ. ծնված Վաչագան Հակոբյանի դին:

Նախորդ հոդվածը‘Թանկացել են ավիատոմսերը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Այսօր՝ ապրիլի 6-ին սպասվող իրադարձությունները’