‘Հրդեհ Նանսենի փողոցի բնակարաններից մեկում. հայտնաբերվել է դի’

662

Երեկ, ժամը 23.09-ին ԱԻ նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 շենքի բնակարանններից մեկից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ խումբը և ավտոսանդուղք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.48-ին, մարվել՝ 23.55-ին: Հյուրասենյակում այրվել է պահարան, անկողին և էլ. ներքնակ:

Հրշեջ-փրկարարները միջանցքի հատակին հայտնաբերել են 1932 թ. ծնված Ա. Պ.-ի դին:

Նախորդ հոդվածը‘Կիև. չնայած Յանուկովիչի խոստումներին՝ զինադադարը խախտված է’
Հաջորդ հոդվածը‘Երեւանում հնարավոր են տեղումներ’