‘Հրդեհ Ներքին Չարբախ թաղամասում. կա զոհ’

2133

‘

Հուլիսի 30-ին, ժամը 11:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախ թաղամասի զինվորական հավաքակայանի մոտ այրվում է կուտակած անասնակեր, կա տուժած:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի ՀԽԳ հրահանգիչը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:31-ին, մարվել՝ 11:58-ին: Տան բակում այրվել են կուտակած անասնակեր (8 խմ) և անասնագոմի տանիքից 1 քմ հատված:

Փրկարարները Ներքին Չարբախ թաղամասի 9-րդ կմ-ի տներից մեկի բակում հայտնաբերել են Գ. Թ.-ի (ծնված 2012 թ.) դին: ՀԽԳ հրահանգիչը զոհվածի ընտանիքի անդամներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

‘

Նախորդ հոդվածը‘Սոչիում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Սերժիկ Սարգսյանի «նախագա»-ն ձեզ խոստանում է ընդմիշտ «զարմանք»’