‘Հրդեհ ֆուտբոլի ակադեմիայի մոտակայքում’

769

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել Երևանի Ծարավ Աղբյուր փողոցում՝ ֆուտբոլի ակադեմիայի մոտակա կիսակառույց շենքի առաջին հարկում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 55/17 հասցեում՝ «ԷյԲիԷյ թեք» ՍՊԸ-ի տարածքում, այրվում է 10 խմ փրփրապլաստ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.09-ին, մարվել` 10.25-ին: 

Նախորդ հոդվածը‘Բագրատյան. Հայաստանի իշխանությունների հայտարարությունները թանկ են նստելու ԼՂՀ վրա’
Հաջորդ հոդվածը‘Բրազիլիայի դեսպան. Բողոքի ակցիաները չեն խանգարի Ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացմանը’