‘Հրեական դպրոցում սպանություններին աջակցելու մեղադրանքով ֆրանսիացի զինվորական է ձերբակալվել’

854

Ֆրանսիական բանակի սպան ձերբակալվել է 2012 թ. Ֆրանսիայի հարավում 7 մարդու սպանած ահաբեկիչ Մուհամմեդ Մերայի աջակիցներին գտնելու նպատակով ծավալված ոստիկանական գործողությունների արդյուքում: Զինծառայողը ձերբակալվել է Կաստր քաղաքի զորամասում, հայտնում է France-Presse-ը:

Եվս երկուսին, ում անունները չեն հստակեցվում, ձերբակալել են ավելի վաղ՝ մարտի 26-ի երեկոյան: Ինչպես փոխանցում է Associated Press-ը, վերջիններս ձերբակալվել են Տուլուզի Լեզ-Իզաղ թաղամասում, որտեղ Մերան անց է կացրել իր մանկությունը:

Ֆրանսիական ոստիկանությունը հանգել է այն եզրակացությանը, որ Մերան չէր կարող կատարել իր հանցագործությունը առանց աջակիցների օգնության: Դեռ ձմռանը իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում 4 հավանական աջակից էր ձերբակալվել, որոնք հետագայում ազատ էին արձակվել՝ մեղքը չապացուցվելուց հետո:

Նախորդ տարվա մարտ ամսին Մերան ֆրանսիական դեսանտի 3 զինվորականի էր սպանել՝ իր արարքը բացատրելով նրանով, որ Ֆրանսիան մասնակցել է ՆԱՏՕ-ի ներխուժմանը Աֆղանստանում: Այնուհետև ահաբեկիչը հարձակվել էր Տուլուզում գտնվող հրեական դպրոցի վրա և սպանել երեք աշակերտի:

Նախորդ հոդվածը‘Սիրիայում ենթադրյալ քիմիական գրոհի հետաքննությունը կսկսվի առաջիկա օրերին’
Հաջորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշար. Արոնյանը պարտվեց եւ հայտնվեց 3-րդ տեղում’