‘
Ամբողջ աշխարհի հրեաներն այսօր նշում են հուդայականության ամենակարևոր տոներից մեկը՝ Յոմ Կիպպուրը:
Դա ապաշխարելու, համակերպության և մեղքերի թողության օր է: Այդ օրն Աստված վերջնական վճիռ է կայացնում, թե ինչպիսին կլինի հաջորդ տարին մարդու համար, այդ օրը նրա դատավճռի վրա կնիք է դրվում, ու որոշվում է նրա ճակատագիրը:
Սինագոգներում այդ օրը հանդիսավոր ժամերգություն է կատարվում: Յոմ Կիպպուրի օրն արգելվում է աշխատել, ուտել ու խմել, կոսմետիկա օգտագործել, կաշվե կոշիկներ կրել և զբաղվել սեքսով:
Փոխանցում է BBC-ն:
‘