‘Հրեշտակների շենքը (լուսանկար). Մամուլ’

805

Այս շենքը Երևանի սովորական շենքերից մեկն է՝ իր նմաններից, թվում է, ոչնչով չտարբերվող: Բայց միստիկական մի պատմություն առանձնացնում է դրան մյուսներից: Երեկ հայտնի դարձավ, որ հունվարի 4-ին Հարավ-Արևմտյան թաղամասի Րաֆֆու 49 շենքի 12-րդ հարկի պատշգամբից ինքնասպանության նպատակով ցած է նետվել 23-ամյա Գ.Մ-ն: Նա, բարեբախտաբար, ողջ է մնացել, և երեկվա դրությամբ գտնվում էր «Մալաթիա» բժշկական կենտրոնում:

Իսկ հիմա միստիկան. ընդամենը մեկ տարուց էլ պակաս ժամանակ առաջ՝ մարտին, նույն այս թաղամասի նույն փողոցում, ավելին՝ միևնույն շենքի միևնույն հարկից նետվելու միջոցով դարձյալ ինքնասպանության փորձ էր արվել: Այն ժամանակ իր կյանքին վերջ տալ էր ցանկացել 21-ամյա Հ.Ա.-ն: Վերջինս Գ. Ս-ի հարևանուհին է: Այս դեպքում ևս ինքնասպանության փորձն անհաջողության էր մատնվել և երիտասարդ աղջիկը փրկվել էր: Նա էլ այն ժամանակ տեղափոխվել էր «Մալաթիա» բժշկական կենտրոն:

Երեկ, երբ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արթուր Հովհաննիսյանից «ՀԺ» թղթակիցը հետաքրքրվել է հունվարի 4-ին ինքնասպանության փորձ կատարած Գ.Ս-ի առողջական վիճակի մասին, բժիշկն ասել է, որ նրա ստացած մարմնական վնասվածքներն այնքան էլ լուրջ չեն: Ըստ Օրա. Գ.Ս-ի մոտ առկա է կոնքոսկրի կոտրվածք և ընդամենը 3-4 օրից հիվանդը դուրս կգրվի: Ինչ վերաբերում է Հ.Ա.-ին, որր ինքնասպանության փորձ էր արել մարտին, ապա Արթուր Հովհաննիսյանի խոսքով, նրա առողջությունը վերականգնվել է: Բժիշկը, սակայն, երկու աղջիկների մասին խոսելով էլ նկատել է, որ նրանք հոգեկան անհավասարակշիռ վիճակում են եղել և երկուսն էլ հաճախ հայտնվել են դեպրեսիայի ճիրաններում:

Ու քանի որ դժվար է կատարվածին հավատալ, մեկ անգամ ևս ներկայացնենք փաստերը: Նույն շենքի 12-րդ հարկից մեկ տարվա ընթացքում երկու երիտասարդ աղջիկ նետվել են ցած և ողջ մնացել: Ավելին երկուսն էլ ստացել են այնպիսի վնասվածքներ, որ պարզապես անհավանական է թվում 40 մետր բարձրությունից նետվելու դեպքում: Իսկ ասում են, թե հրաշքներ չեն լինում:

\"\"

Նախորդ հոդվածը‘ԱԻՆ. ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’
Հաջորդ հոդվածը‘Մոտ օրերս կգա ԺՀՄԻԳ դիտորդների առաջին խումբը. Մամուլ’