‘Հրետակոծվել են Հալեպի հայկական թաղամասերը. կան զոհեր’

1119

Վերջին օրերին Հալեպի հայկական թաղամասերը ենթարկվում են ուժգին հրետակոծության, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Հատկապես տուժել է Սուլեյմանիե թաղամասը:

Անընդմեջ հրթիռակոծության հետևանքով, ըստ Դամասկոսի պաշտոնական աղբյուրների, 8 մարդ զոհվել է, մի քանի տասնյակը, այդ թվում նաև հայեր՝ վիրավորվել։ Հալեպի «Գանձասար» թերթի թղթակից Զարմիկ Պողիկյանը «Ազատության» հետ զրույցում նշելէ, որ վիրավորվածներից Կայծակ Հովակիմյանն ու նրա դուստրը այս պահին հիվանդանոցում են։ Շենքում բռնկված հրդեհի հետևանքով Հովակիմյանները այրվածքներ են ստացել։

«Աղջկա մը պարագան կա, որ աչքը լուրջ վնաս կրեց։ Երկու անգամ վիրահատվեցավ։ Բայց կյանքին վտանգ չէ սպառնացած մինչև այժմ, բարեբախտաբար։ Ուղղակի աղետալի էր վիճակը, 4 շենքեր ամբողջությամբ փուլ եկան՝ բնակիչները մեջը։ Ռմբակոծումները երեկոյան ժամը վեցեն սկսան մինչև առավոտյան ժամը 8-ը։ Եվ տակավին մինչև օրս փլատակներու տակեն դիակներ կհանեն»,- պատմելէ Պողիկյանը։

Նույն թաղամասում գտնվող «Սիմոն Վրացյան» ազգային կենտրոնը, որը ժամանակավորապես որպես առաջնորդարան էր ծառայում, նույնպես վնասվել է և այժմ կիսաքանդ վիճակում է։ Հնարավոր է եղել փրկել առաջնորդարանի արխիվների մի մասը։ Թաղամասին կից գտնվող ազգային Գյուլբենկյան վարժարանի և հինգ դպրոցների աշխատանքներն անվտանգության նկատառումներով դադարեցվել են։

Նախորդ հոդվածը‘Անն Բրասեր. ԵԽԽՎ-ն կաջակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին’
Հաջորդ հոդվածը‘Պուտինը հանել է Իրանին C-300 վաճառելու վերաբերյալ արգելքը’