‘Հրիսթեա. Մենք Հայաստանի իշխանություններից պարզաբանում ենք ակնկալում’

1825

Մենք Հայաստանի իշխանություններից պարզաբանում ենք ակնկալում այն առնչությամբ, թե երկիրը որ գերակա ոլորտներում է մտադիր համագործակցել Եվրամիության հետ: Դեկտեմբերի 13-ին այդ մասին հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան` ամփոփելով Երևանում ընթացած «Եվրոպական ինտեգրացիա-2013. ԵՄ-Հայաստան հարաբերությունների հեռանկարները Արևելյան գործընկերության Վիլնյուսյան գագաթաժողովից հետո» միջազգային համաժողովի արդյունքները:

«Մենք պատրաստ ենք Հայաստանին անհրաժեշտ աջակցություն տրամադրել այդ ուղղությամբ, բնականաբար՝ հաշվի առնելով հանրապետության արտաքին քաղաքական գծի նոր իրողությունները (Մաքսային միությանն անդամակցելու մտադրությունը – խմբ.): Ցանկանում եմ նշել, որ չնայած մեր սպասումներին, առայժմ անհասկանալի է, թե Հայաստանի իշխանությունները ո՞ր ուղղություններով են մտադիր մեզ հետ համագործակցել»,- նշել է նա: Դիվանագետի խոսքով, ԵՄ-ն, մասնավորապես, պատրաստ է ավելացնել ջանքերը Հայաստանի քաղաքացիական հասարակության զարգացման և համագործակցության ուղղությամբ:

 

Նախորդ հոդվածը‘Մոնսերատ Կաբալյեն Հայաստանին ու Ղարաբաղին նվիրված ալբոմ է թողարկել’
Հաջորդ հոդվածը‘Ճանապարհները դժվարանցանելի են. Փակ Է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը’