‘ՀՔԱ Վանաձորի գրասենյակի արձանագրած խախտումները-2’

727

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից արձանագրված խախտումները ժամը 12:00-16:00-ն ընկած ժամանակահատվածի համար 

Ընտրատեղամասում դիտորդի ազատ տեղաշարժմանը խոչընդոտում 

  1. 30/01 ընտրական տեղամասում խոչընդոտվել է դիտորդի ազատ տեղաշարժման իրավունքը, մասնավորապես հանձնաժողովի անդամներից Վալերի Ջաղինյանը կազմակերպության դիտորդին բարձր ձայնով և կոպտորեն նկատողություն է արել, իբր նա չհրկիզվող պահարանի մոտ կանգնած հանձնաժողովի նախագահի փաստաթղթերին է նայում, մինչդեռ դիտորդը չհրկիզվող պահարանին մեջքով փորձել է շրջանցել հանձնաժողովի նախահագի և քարտուղարի սեղանը և մոտենալ հանձնաժողովի մյուս անդամների սեղաններին, երբ հանձնաժողովի նախագահին դիտորդը հարցրել է, թե արդյոք նա էլ է կարծում, որ տվյալ դեպքում ինքը խախտում է ընտրական կարգը, նախագահը պատասխանել է. «Նման բան չեմ նկատել, նկատելու դեպքում կմիջամտեմ, քո փոխարեն լինեի չէի պատասխանի հանձնաժողովի անդամին, իսկ հանձնաժողովի անդամի մասին ում, ինչ պետք է կասեմ»

Ընտրողների ազատ կամքի արտահայտմանը խոչընդոտելու/ընտրողների ուղղորդման դեպքեր 

  1. 30/11 և 30/12 ընտրական տեղամասերի անմիջապես դիմացը կանգնած են երկու տղաներ, որոնցից մեկը ուղղորդում է ընտրողներին, մասնավորապես նրանց ասում է. «Գիտեք չէ 6 համարը»
  2. 29/18 ընտրական տեղամասում ընտրողներին տեղամաս տեղափոխում են 0696 Լ պետհամարանիշի միկրոավտոբուսով
  3. 29/27 ընտրական տեղամաս ընտրողներին տեղափոխում են ավտոմեքենաներով
  4. 13LO 902 պետհամարանիշի սպիտակ գույնի «Նիվա» մակնիշի ավտոմեքենան պարբերաբար ընտրողներին տեղափոխում է 29/29 ընտրական տեղամաս

Կուտակումներ ընտրատեղամասում 

  1. 32/14 ընտրական տեղամասում քվեարկության սենյակում ժամը 14:01-ին միաժամանակ գտնվել է ավելի քան 40 ընտրող
  2. 29/27 ընտրական տեղամասում ժամը 12:18-ին դիտորդը հայտնել է, որ տեղամասում պարբերաբար գտնվել են ավելի քան 30 ընտրողներ, որ իրավիճակը լարված է և չի վերահսկվում

Ընտրական տեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձանց ներկայություն

  1. 40/33 ընտրական տեղամասում` քվեարկության սենյակում գտնվել են համայնքի գյուղապետի որդին երկու ոստիկանների հետ, ովքեր տեղամասում գտնվելու իրավունք չեն ունեցել
  2. 31/25 ընտրական տեղամասում ինչ-որ քաղաքացի անհընդհատ ներս ու դուրս է արել ու առաջարկել իր օգնությունը, որից դժգոհել են նաև հանձնաժողովի անդամները

Քվեարկության կարգի խախտումներ

  1. 32/14 ընտրական տեղամասում ժամը 14:00-ի դրությամբ ընտրողների թիվը չի հայտարարվել
  2. 32/56 ընտրական տեղամասում ընտրողը օգնել է օգնության կարիք ունեցող քաղաքացուն, սակայն նրանց տվյալները չեն գրանցվել

Այլ խախտումներ

  1.  32/14 ընտրական տեղամասում ընտրացուցակում մի շարք անձնագրային տվյալներ կան առանց ստորագրության, ինչպես նաև ստորագրություններ առանց անձնագրային տվյալների, դիտորդը նաև նկատել է, որ ընտրացուցակներում միևնույն ստորագրությունը կրկնվում է մի քանի անգամ
  2. 32/14 ընտրական տեղամասում ժամը 15:44-ին հանձնաժողովի անդամ Քաչակուլյան Գոհարը ընտրացուցակում ստորագրել է 3 քաղաքացու տվյալների դիմաց, այնուհետև ընտրացուցակում մոտ 3-ական քաղաքացիների տվյալների դիմաց ստորագրել են նաև հանձնաժողովի անդամներ Բալայան Էմման, Մարկոսյան Սոնիկը, Մարկոսյան Վիկտորյան և Մարգարյան Գոհարը
  3. 30/01, 30/06, 30/31 ընտրական տեղամասերում նախապես ելունդներից առանձնացված է եղել մոտ 5-10 քվեաթերթիկ, 30/01 ընտրական տեղամասում մինչ դիտորդի մոտենալը հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամին ասել է, որ պահի դրանք, բայց դիտորդը մոտեցել է և առաջարկել նախագահին կանխարգելել նման խախտումը
  4. 32/05 ընտրական տեղամասում քաղաքացին քվեարկել է մոր փոխարեն, խախտումը նկատել է Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Գևորգ Քոթանջյանը, ով խախտման մասին տեղյակ է պահել հանձնաժողովի նախագահին, սակայն վերջինիս կողմից արձանագրություն չի կազմվել

Հարկ ենք համարում հայտնել, որ կազմակերպության նախորդ հաղորդագրության մեջ նշված որոշ տեղամասերում արձանագրված խախտումների մասին բարձրաձայնելու համար կազմակերպության դիտորդների նկատմամբ ճնշումներ են գործադրվել. փորձ է արվել սահմանափակել նրանց ազատ տեղաշարժը տեղամասում, մի տեղամասում նույնիսկ հանձնաժողովի ներկայացուցիչը սպառնացել է, թե «ընտրությունները այնուամենայնիվ ավարտվելու են»:

 

Նախորդ հոդվածը’11/115. Շենգավիթում 10 000-ական դրամ են բաժանում (Լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘«Լֆոյի տակը մտած՝ ընտրատեղամասերը վերածել են սերժիկի շտաբի»’