‘
ՀՀ Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետի և այլ պատասխանատու աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործը:
Ոստիկանության աշխատակիցները մեղադրվում են դիտավորությամբ իրենց լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս եկող գործողություններ կատարելու` ոստիկանության բաժին բերման ենթարկված քաղաքացի Ֆելիքս Գևորգյանի նկատմամբ բռնություն գործադրելու և վերջինիս իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառելու մեջ:
Դեպքի կապակցությամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
‘