‘ՀՔԾ-ի խոսնակ Միքայել Ահարոնյանը հետ է եկել ‘

1117

2014 թվականի հուլիսի 15-ին Հատուկ քննչական ծառայության հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնի պատասխանատու Միքայել Ահարոնյանն ազատվել էր աշխատանքից: Այս կապակցությամբ նա լրատվամիջոցներին հայտնել էր, որ աշխատանքից ազատվելու պատճառը նոր այլ աշխատանքի անցնումն է:

Բոլորովին վերջերս, կրկին անհայտ պատճառներով, աշխատանքից ազատվել է նաեւ նորանշանակ խոսնակ Լուսինե Մարգարյանը: Իսկ այսօր ՀՔԾ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի հրամանով կրկին ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար է նշանակվել Միքայել Ահարոնյանը:

Նախորդ հոդվածը‘Դի Մաթեոն՝ «Շալկեի» գլխավոր մարզիչ ‘
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայում կվերացվի շքեղության հարկի մասին օրենքը’