‘
Հուլիսի 29-ին Խորենացի փողոցից բերման ենթարկված արաբագետ Մարատ Յավրումյանի ծեծի հանգամանքների առնչությամբ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) նախաքննություն է ընթանում: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Յավրումյանի կինը՝ Լիլիթ Սարոյանը: Յավրումյանը չի հասցրել ոստիկանության դեմ բողոք ներկայացնել, երբ ՀՔԾ-ն անձամ է ծառայողական քննություն սկսել՝ պարզելու Յավրումյանի ծեծի հանգամանքները: Կնոջ տեղեկություններով՝ դեռ պարզված չէ Յավրումյանի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների ինքնությունը:
«ՀՔԾ-ում ներկայացվել է, որ բռնություն է կիրառվել Մարատի նկատմամբ և նա հանդիսանում է տուժող կողմ: Հարցաքննությունը դեռ մեկ անգամ է եղել, այդ օրը Մարատն իրեն այդքան էլ լավ չի զգացել, այդ պատճառով կարճ է տևել: Երկրորդ հարցաքննության համար մեկ շաբաթ ժամանակ ենք խնդրել, որպեսզի Մարատը մի քիչ կազդուրվի»,- մանրամասնում է Լիլիթ Սարոյանը:
Շարունակությունը՝ Հետք-ում:
‘