‘ՀՔԾ-ն վարույթ է ընդունել նախկին ոստիկանի նկատմամբ հարուցված քրեական գործը’

670

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին ոստիկան Համլետ Ա.-ն չարաշահելով քաղաքացիներ Հայրապետ Գ.-ի, Մկրտիչ Վ.-ի և Լիլիթ Դ.-ի վստահությունը, գնելու պատրվակով խաբեությամբ վերցրել է վերջիններիս պատկանող «Սամանդ» մակնիշի ավտոմեքենաները, պայմանավորվել վճարել գումարները, սակայն ոչինչ չի վճարել և խարդախությամբ հափշտակել է քաղաքացիների ավտոմեքենաները:

Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինա. Գնացքները և կենսաթոշակները մեկնում են Սլավյանսկ’
Հաջորդ հոդվածը‘Առաջին կիսաեզրափակիչը վստահվել է մեքսիկացի մրցավարին’