‘ՀՔԾ-ն վարույթ է ընդունել ոստիկանի կողմից անչափահաս հետիոտնին վրաերթի ենթարկելու առթիվ հարուցված քր. գործը’

692

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Արարատի քննչական բաժանմունքում` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2014թ. հունիսի 13-ին` ժամը 19.55-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը իր վարած ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել անչափահաս բնակչուհուն` անզգուշությամբ մահ պատճառելով վերջինիս:

Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Դմիտրի Ադբաշյան. ԼՂՀ-ում օդաչուների պատրաստման ուսումնական կենտրոն է ստեղծվում’
Հաջորդ հոդվածը‘Այդ դրամատիկական պահերով հարուստ ֆուտբոլը…’