‘ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել Մաշտոցի ոստիկանների նկատմամբ’

1229

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում վարույթ է ընդունվել և քննվում է ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի մի շարք պատասխանատու աշխատակիցների կողմից դիտավորությամբ իրենց լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս եկող գործողություններ կատարելու` ոստիկանության բաժին բերման ենթարկված քաղաքացի Արման Վահանի Դավթյանի և մյուսների նկատմամբ բռնություն գործադրելու և վերջինիս իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը, տեղեկացնում է ՀՀ քննչական ծառայությունը: 

Նախորդ հոդվածը‘Հարազատները հայ ռազմագերուց երկտող են ստացել’
Հաջորդ հոդվածը‘Պակիստանի նախկին նախագահին սպանության մեղադրանք է ներկայացվել’