‘ՀՔԾ պետ. Քոչարյանին կալանքի տակ պահելն անհրաժեշտ է’

3357

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդման մասին խոսք լինել չի կարող: Այդ մասին այսօր՝ «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ հայտարարել է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) ղեկավար Սասուն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ Քոչարյանի մեղադրանքի որոշումը հիմնավորված է. բանակի ներգրավումը ներքաղաքական հարցերում քրեական պատասխանատվություն է առաջացնում, եթե ռազմական դրություն հայտարարված չէ, իսկ 2008 թվականին ռազմական դրություն չի եղել։

Քոչարյանին կալանավորելու մասին հարցին էլ Խաչատրյանը պատասխանել է, որ կալանքը անհրաժեշտ է եղել: Ընդ որում, նրա խոսքով, այդ անհրաժեշտությունը կա, ոչ թե կամ ոչ միայն այն պատճառով, թե անձը կարող է փախուստի դիմել: Այս պարագայում ավելի կարեւոր պատճառ կար. անհրաժեշտ է քննության վրա նրա հնարավոր ապօրինի ազդեցությունը բացառելու համար:

«Այս կարեւոր նախապայմանից ելնելով՝ գտնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելն անհրաժեշտ է, որպեսզի կարողանանք լրիվ ծավալով քննություն կատարենք եւ բացառվի նրա ապօրինի ազդեցությունը վարույթի մասնակիցների նկատմամբ»,- ասել է Խաչատրյանը: 

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել ‘
Հաջորդ հոդվածը‘Քոչարյանի 0,1- 1%-անոց պաշտպանները’