‘ՀՖՖ. Եթե Արզումանյանն այդպիսի որոշում է ընդունել, հավանաբար հասկացել է ՀՖՖ նախագահի արտահայտությունների իմաստը’

1105

Արմենիա հեռուստատեսության Ժամը լրատվականն այսօր ՀՖՖ մամուլի ծառայությունից պարզաբանում է ստացել Ռոբերտ Արզումանյանի` Հայաստանի ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին հայտարարության վերաբերյալ:

«ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը բազմիցս հայտարարել է, իր վերջին հարցազրույցներում էլ կրկնել է, որ այն ֆուտբոլիստները, որոնք ամբողջ էությամբ նվիրված չեն Հայաստանի ազգային հավաքականին, պատվախնդրորեն չեն մոտենում ազգային թիմին, չեն հրավիրվելու, որովհետև Հայաստանի ազգային հավաքանն ուրիշ արժեք է։ Դրա գիտակցությունը պետք է ունենալ։ Եթե Ռոբերտ Արզումանյանն այդպիսի որոշում է ընդունել, հավանաբար հասկացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի արտահայտությունների իմաստը»,- ասվել է Ժամը լրատվականի մարզական թողարկման ժամանակ:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյոն Իբրահիմովիչին հրավիրում է «Մանչեսթեր Յունայթեդ»’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդուն գլխավորել է «Ոսկե խաղակոշիկի» թեկնածուների ցուցակը’