‘ՀՖՖ-ն հայտ կներկայացնի «Եվրո-2020»-ի մի քանի խաղի համար’

1151

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախատեսում է հայտ ներկայացնել «Եվրո-2020»-ին հանդիպումներից մի քանի խաղեր «Հրազդան» մարզադաշտում անցկացնելու համար:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: «Ցանկություն ունենք առաջիկա 5 տարվա ընթացքում «Հրազդան» մարզադաշտը դարձնել միջազգային կարգի մարզադաշտ, որից հետո հայտ կներկայացնենք «Եվրո-2020»-ին` խմբային մի քանի հանդիպումներ այստեղ անցկացնելու համար»,- նշեց Հայրապետյանը:

Նախորդ հոդվածը’35 տարեկան հասակում մահացել է Մեքսիկային առաջին Օլիմպիական չեմպիոնուհին. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Սփյուռքահայ գործարարին թալանած կալանավոր Վլադիսլավ Մանգասարյանը հարցաքննվեց’