‘ՀՖՖ-ն հերքել է «Իզվեստիայի» տեղեկատվությունը’

758

Այսօր izvestia.ru կայքում հրապարակվել է տեղեկատվություն այն մասին, որ Կրասնոդարի «Կուբանի» ղեկավարությունը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին դիտարկել է որպես «Կուբանի» գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածու:

Ըստ ռուսական կայքի, Յուրի Կրասնոժանի հրաժարականից հետո Վարդան Մինասյանը համարվել է կրասնոդարյան ակումբի գլխավոր մարզչի հիմնական հավակնորդը, սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դեմ է եղել, որպեսզի Վարդան Մինասյանը համատեղի ռուսական ակումբի և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնները, համարելով, որ համատեղումը կխանգարի աշխատանքի արդյունավետությանը:

Չնայած, որ ՀՖՖ մամուլի քարտուղարությունը բազմիցս անդրադարձել է այս թեմային, սակայն հաշվի առնելով, որ izvestia.ru-ի լուրը մեծ տարածում գտավ ինչպես հայկական, այնպես էլ ռուսական ԶԼՄ-ներում, ՀՖՖ մամուլի քարտուղարությունը կրկին հերքում է այն, տեղեկացնելով, որ Վարդան Մինասյանին «Կուբանի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու առաջարկ չի արվել եւ նման խոսակցությունները պարզապես բուլվարային խոսակցություններ են, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը:

Նախորդ հոդվածը‘9-ամյա Տիգրանի փախուստի պատճառ դարձած դաստիարակի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի է ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության հիմնական կազմը ‘