‘ՀՖՖ-ն հրապարակել է ԶԼՄ-ների հավատարմագրման կարգը’

702

 Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան հրապարակել է «Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական թիմերի մասնակցությամբ հանդիպումների, ՀՖՖ-ի կողմից անցկացվող միջոցառումների ժամանակ ԶԼՄ-ների հավատարմագրման կարգը», այդ Կարգի անբաժանելի մաս հանդիսացող Մեդիա Հուշաթերթիկը, որոնք ԶԼՄ-ները կարող են ներբեռնել ՀՖՖ պաշտոնական կայքից: Ներկայացնելով վերը նշյալ փաստաթղթերը ԶԼՄ-ների ղեկավարներին եւ ներկայացուցիչներին, ՀՖՖ-ն հույս է հայտնել, որ վերջիններս հանգամանորեն կծանոթանան նշյալ փաստաթղթերին եւ բոլոր նրանք, ովքեր բարեխղճորեն լուսաբանում են ֆուտբոլ, կլինեն ավելի տեղեկացված այն սկզբունքներին եւ նորմերին, որոնք ամրագրված են ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի, ՀՖՖ-ի համապատասխան կանոնակարգերում, ղեկավարող փաստաթղթերում:
ԶԼՄ-ի հավատարմագրման կարգը, մեդիա և ֆոտո հուշաթերթիկները կարող եք ներբեռնել այստեղ

 

Նախորդ հոդվածը‘ԵԽԽՎ-ն Սաֆարովի հարցը, որպես հրատապ, կքննարկվի հոկտեմբերի 4-ին’
Հաջորդ հոդվածը‘Քադաֆիի մահվան մեջ մեղադրել են Ասադին և ֆրանսիական հետախուզությանը’