‘
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը առաջարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ ստեղծել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որում կքննարկվեն բոլոր քաղաքական ուժերի առաջարկությունները, այդ թվում` «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի:
Ըստ Yerkir.am-ի, այս մասին Եռաբլուրում հայտարարել է Հովիկ Աբրահամյանը: Նա չի համաձայնել այն դիտարկմանը, որ խորհրդարանական ընդդիմության հետ բանակցությունները ձախողվել են, եւ նշել է, որ իրենք (ՀՀԿ-ը) բազմիցս են ասել, որ ցանկացած պահի պատրաստ են նստել սեղանի շուրջ եւ շարունակել քննարկումները:
«Ես համարում եմ, որ քննարկումներն ավարտված չեն, առավել եւս` ձախողված չեն»,- ասել է Աբրահամյանը:
Նա ընդգծել է, որ ԱԺ-ի լուծարումը հակասահմանադրական է, եւ, բացառությամբ այս հարցի, իրենք պատրաստ են բարձրացված մյուս հարցերի շուրջ բանակցել:
‘