‘
Քիչ առաջ կենտրոնական հեռուստաալիքներով ցուցադրվում էր Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը՝ «ուղիղ եթեր» նշումով, մինչդեռ հեռուստատեսությամբ ցուցադրվում են երկու օր առաջ տեղի ունեցած երդմնակալության արարողության փորձի կադրերը: Խոսքը վերաբերում է Սահմանադրության բնօրինակն ու Աստվածաշունչը հանդիսավոր կերպով դուրս բերելուն, ինչպես նաև Սերժ Սարգսյանի՝ Բաղրամյան 26-ից դուրս գալու կադրերին:
Երկու օր առաջ տեղի ունեցած փորձի կադրերը ցուցադրելուց հետո Մարզահամերգային համալիրից սկսվեց ուղիղ եթերը:
‘