‘Հ.Ուլոյան. Պարոնայք դաշնակներ, կարդացեք ձեր իսկ թեկնածու Վահան Հովհաննիսյանի հայտարարությունը’

5125

Քաղաքացի Հարութ Ուլոյանը ֆեյսբուքում գրում է.

Պարոնայք (նաև տիկնայք) դաշնակներ, մի զլացեք և կարդացեք 2008 թ.-ի փետրվարի 23-ին ձեր իսկ թեկնածու Վահան Հովհաննիսյանի հայտարարությունը դրանից 4 օր առաջ տեղի ունեցած ընտրությունների մասին.

«Տարաբնույթ ընտրական խախտումները, ընտրակաշառքի համատարած բաժանումը, որոշ տեղամասերում կոպիտ բռնությունը, լցոնումները էլ ավելի խորացրին հասարակության մեջ ընտրությունից ընտրություն արմատավորվող կասկածամտությունը եւ անվստահությունը: Նորից սահմանափակվեց ժողովրդի քաղաքական կամքի ազատ արտահայտման իրավունքը, ոտնահարվեց եւ վիրավորվեց մեր քաղաքացիների արժանապատվությունը»:

Ավելին, Վահան Հովհաննիսյանն այդ հայտարարությամբ նաև հրաժարվեց ՀՀ ԱԺ փոխնախագահի պաշտոնից: Թե այդ հայտարարությունից հետո ՀՅԴ-ն ինչ վարք դրսևորեց, դա ամենևին չի արժեզրկում Հովհաննիսյանի գնահատականն այդ ընտրությունների որակի մասին, ընդհակառակը, ավելի ու ավելի պատկերավոր ա դարձնում թե ինչ խայտառակ գործարքներ ու պայմանավորվածություններ են ձեռք բերվել որոշ քաղաքական ուժերի միջև`ժողովրդի բողոքը արյունով լվանալու Քոչարյանի ու Սերժի պլանն արդարացնելու և քողարկելու նպատակով:

Նախորդ հոդվածը‘Նեյմարը պոկերի մրցաշարի եզրափակիչ է մտել’
Հաջորդ հոդվածը‘Զինվորի բաժինը փաթեթավորել էին այլ պիտակով եւ վաճառել. ՍԱՊԾ’