‘Հ. Քլինթոնը դեսպան Սթիվենսի սպանության առնչությամբ հաշվետվություն կներկայացնի ‘

691

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չի հեռանա պաշտոնից, մինչև 2012 թ. սեպտեմբերի 11-ին Բենգազիում Միացյալ Նահանգների դեսպանատան վրա իրականացված հարձակման առնչությամբ հաշվետվություն չներկայացնի Սենատին, հայտարարել է պետքարտուղարության ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:

Հիշեցնենք, որ 2012 թ. սեպտեմբերի 11-ին Բենգազի քաղաքում ԱՄՆ դեսպանատան նկատմամբ իրականացված հարձակման հետևանքով զոհվել էր Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը: 

Դեպքի քննությամբ զբաղվող անկախ փորձագետների խումբը և Սենատի աշխատակազմը միաժամանակ հանգել են այն եզրակացության, որ  պետքարտուղարությունը բավականաչափ միջոցներ չի ձեռնարկել դիվանագիտական խմբի անվտանգությունն ապահովելու համար, այդ իսկ պատճառով էլ ողբերգությունը հնարավոր չի եղել կանխել:

Հիլարի Քլինթոնի վերջին հաշվետվությունը կներկայացվի 2013 թ. հունվարի 21-ին՝ Բարաք Օբամայի երդմնակալության ժամանակ: 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանին սատարողները. «Ազգային Միաբանություն», ՍԻՄ եւ ՀՔԴՄ ‘
Հաջորդ հոդվածը‘Տարվա խորհրդանշական հավաքականը. միայն Բարսելոնա եւ Մադրիդ’