‘Ձեռներեցները այսօր Կառավարության դիմաց կրկին բողոքի ցույց են կազմակերպել’

1334

Երևանի գրեթե բոլոր տոնավաճառներից հազարավոր ձեռներեցներ այսօր Կառավարության դիմաց կրկին բողոքի ցույց են կազմակերպել: Նրանք բողոքում են հոկտեմբերի 1-ից գործողության մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ, որը պարտավորեցնում է փաստաթղթավորել ամբողջ ունեցած ապրանքը: 

Հիշեցնենք, որ մանր եւ միջին տնտեսվարողները բողոքում են օրենքի այն փոփոխության դեմ, որը պարտավորեցնում է փաստաթղթային տվյալներ ներկայացնել յուրաքանչյուր վաճառված ապրանքի վերաբերյալ: Կառավարությունն իր հերթին պատճառաբանում է, որ օրենքը նպատակ ունի հարկային դաշտ բերելու խոշոր գործարարներին:

Ձեռներեցների բողոքին աջակցություն են հայտնել ԱԺ ոչ իշխանական Քառյակը եւ ՕԵԿ խմբակցությունը: Նրանք այլընտրանքային օրինագիծ են առաջ քաշել, որը ընտրության հնարավորություն է տալիս գործարարներին՝ կամ վճաևել 1 տոկոս շրջանառության հարկ եւ փաստաթուղթ ներկայացնել, կամ՝ 3,5%  հարկ՝ առանց փաստաթղթի: ՀՀԿ խմբակցություն այս օրինագծի քննարկման համար հրավիրված արտահերթ նիստը բոյկոտել է:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Ինչո՞ւ վախենալ ամենավախեցած մարդուց’
Հաջորդ հոդվածը‘Անցանկալի զեկույցը չհաջողվեց չեղարկել. «Ժողովուրդ»’