‘Ձերբակալություններ Փարիզում՝ աշխատանքային բարեփոխումների դեմ հանրահավաքում’

1839

Հինգշաբթի, Ֆրանսիայի մայրաքաղաքում աշխատանքային բարեփոխումների դեմ բազմահազարանոց հանրահավաքից առաջ, ոստիկանության տվյալներով, ձերբակալվել է 85 մարդ: Ոստիկանությունը խուզարկել է Փարիզի կենտրոնում՝ Բաստիլի հրապարակում հավաքված ցուցարարներին: Նրանցից շատերի մոտ հայտնաբերվել են այնպիսի առարկաներ, որոնք կարող էին գործածվել որպես արկեր:

Սկզբում իշխանություններն արգելել էին հանրահավաքի անցկացումը, սակայն հանրության բուռն դժգոհությունից հետո տեղի են տվել:

Ցուցարարները համաձայն չեն շխատանքային օրենսդրության մեջ նախատեսված փոփոխություններին, որոնց համաձայն՝ ընկերությունը կարող է ավելի հեշտությամբ աշխատանքից ազատել կամ աշխատանքի ընդունել մարդկանց, ինչպես նաև՝ կարգավորել աշխատանքային ժամերը:

Սակայն, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ չնայած բողոքի ցույցերին՝ չի փոխի իր որոշումը բարեփոխումների վերաբերյալ: «Այդ օրինագիծը կընդունվի»,- ասել է նա լրագրողներին ցույցն սկսվելուց առաջ:

Արհմիության ներկայացուցիչների տվյալներով՝ ցույցին մասնակցել է 60 հազար մարդ, ըստ ոստիկանության տվյալների՝ 20 հազարից ոչ ավելի: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Բրիտանիայի հանրաքվեում հաղթել են ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցները’
Հաջորդ հոդվածը‘Չինաստանի կոմկուսի անդամները պետք է սահմանադրական գիտելիքների թեստ հանձնեն’