‘Ձերբակալվել են Թել-Ավիվում խոշոր ահաբեկչություն իրականացնողները’

740

Հորդանան գետի արևմտյան ափին ձերբակալվել են Թել-Ավիվում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչներըը և իրականացնողը, հայտնում է ИТАР-ТАСС լրատվականը:

Պարզվել է, որ 29 մարդու մահվան պատճառ դարձած ահաբեկչության կազմակերպիչները կապված են ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» խմբավորումների հետ: Հարցաքննության ժամանակ նրանք խոստովանել են, որ իսրայելցիների դեմ մի շարք ահաբեկչական գործողություններ են կազմակերպել, որոնց թիրախը մայրաքաղաք Թել-Ավիվն է եղել: Ձերբակալվածներև նաև խոստովանել են, որ ահաբեկչության իրականացման նպատակով վարձել են Իսրայելի մի քաղաքացու: Ինչպես հայտնւմ են իսրայելական ոստիկանության ներկայացուցիչները՝ այն նույնպես ձերբակալված է:

Նախորդ հոդվածը‘Կրակել են Սերժ Սարգսյանի թիկնազորի մեքենայի ուղղությամբ’
Հաջորդ հոդվածը‘«Օգնիր եղբորդ» նախաձեռնության շրջանակներում սիրիահայերի համար կգործի անվճար հոգեբանական ծառայություն ‘