Ձերբակալվել է պորտուգալական «Բենֆիկայի» նախագահ Լուիս Ֆելիպե Վիեյրան, որին կասկածում են խարդախության, փողերի լվացման եւ հարկերից խուսափելու մեջ, հաղորդում է ESPN–ը։
Այս հետաքննությունը ծագել է Պորտուգալիայում հարկային խարդախություններով եւ փողերի լվացմամբ զբաղված եւ 2011–ին բացահայտված շվեյցարական կազմակերպված հանցավոր խմբավորման գործի հետ կապված։
Լուիս Ֆելիպե Վիեյրան նաեւ կասկածվում է «Բենֆիկայի» բաժնետոմսերի 25 տոկոսը օտարերկրացի գործարարի վաճառելիս վստահության չարաշահման մեջ։