‘Ձերբակալվել է ԲՀԿ Նոր Նորքի գրասենյակի ղեկավարը’

2704

Երեկ ուշ երեկոյան ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) Նոր Նորքի գրասենյակի ղեկավար Արթուր Մամոյանը՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։ Այդ մասին «Ազատությանը» փոխանցել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Վերջինս նաև նշել է, որ «Բարգավաճ»-ի ներկայացուցիչ Ռուբեն Գևորգյանին պատկանող հյուրանոցային համալիրում գիշերը ստուգումներ են իրականացրել։

Ստորև ներկայացնում ենք նաև ոստիակնության պաշտոնական հաղորդագրությունը Արթուր Մամոյանին ձերբակալելու կապակցությամբ.

Փետրվարի 16-ին, ժամը 21.20-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Գյուրջյան փողոցում գործող սուպերմարկետի մոտից, ապօրինի զենք կրելու և պահելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արթուր Մ.-ին, որի գոտկատեղից հայտնաբերվել և առգրավվել է «ՍՍՌ ՊԵՌ.ՕՊՈՒԺ.ԷԱԲ ՎՏՈՒԼԵ 1925» գրառումով ատրճանակ, որի մեջ եղել է 1 փամփուշտ՝ «38» «Ա» գրառումով: 
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն: 

Նախորդ հոդվածը‘ Ջորջո Պետրոսյանի և Մարիո Բալոտելիի մենամարտը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մարկո Ռոյսի յուրօրինակ ձեռքսեղմումը (տեսանյութ)’