‘Ձերբակալվել է յոթ մարդ, ովքեր կասկածվում են Սրեբրենիցայի կոտորածի կազմակերպման մեջ’

1198

Սերբիայի ոստիկանությունը ձերբակալել է յոթ հոգու, ովքեր կասկածվում են 1995 թ. Սրեբրենիցայում կոտորած կազմակերպելու մեջ: Հաղորդվում է, որ ձերբակալվածները եղել են ոստիկանության հատուկ ստորաբաժանումներից մեկի աշխատակիցներ:

1995 թ. հուլիսին, երեք օրվա ընթացքում, Սրեբրենիցայում սպանվեցին 13-ից 77 տարեկան առնվազն 8 հազար բոսնիացի տղամարդիկ: Դա համարվում է ամենաարյունալի հանցագործությունը, որ տեղի է ունեցել Եվրոպայում Հոլոքոստի ժամանակներից ի վեր:

Հունվարի վերջին նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային դատարանը ուժի մեջ թողեց Սրեբրենիցայի կոտորածի կազմակերպման համար մեղադրվող հինգ անձանց դատավճիռը, որոնք բողոքարկել էին 2010 թ. իրենց նկատմամբ արձակված վճիռը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Պետդուման կքննարկի մահապատժի մորատորիումի չեղարկումը’
Հաջորդ հոդվածը‘Դիք Չեյնիի կարծիքով՝ Օբաման ԱՄՆ-ի ամենավատ նախագահն է’