‘Ձերբակալվել է Չինաստանի անվտանգության ծառայության նախկին ղեկավարը’

950

ՉԺՀ հասարակական անվտանգության նախկին նախարար Չժոու Յունկանը ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով և հեռացվել կուսակցությունից, հաղորդում են չինական պետական լրատվամիջոցները:

Սա Չինաստանում ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որի նկատմամբ քրեական գործ է հարուցվել:

Չժոու Յունկանին մի քանի հանցագործությունների ու զանցանքների մեղադրանք է ներկայացվել, այդ թվում՝ «կուսակցական կարգապահության կոպիտ խախտման», «խոշոր կաշառքներ ստանալու», «կուսակցական և պետական գաղտնիքներ բացելու», ինչպես նաև՝ «ամուսնական անհավատարմության՝ մի քանի կանանց հետ»:

Մինչ պաշտոնանկությունը Չժոու Յունկանը գլխավորում էր անվտանգության ծառայության հզորագույն կառույցը, որի գործառույթների մեջ են մտնում հետախուզությունը, հակահետախուզությունը, քաղաքական և պետական կառուցվածքի, հասարակական կարգի, պետության բարձր ղեկավարության և պետական կարևորագույն օբյեկտների պաշտպանությունը, ինչպես նաև ոստիկանական մի շարք գործառույթներ, Չինաստանի տարածքում հակաահաբեկչական պայքար ծայրահեղականության և անջատականության դեմ:

Չժոու Յունկանի շատ գործընկերներ և ազգականներ նույնպես հետաքննվում են կոռուպցիայի մեղադրանքով: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Շաբաթվա անցուդարձ. Ամփոփում ‘
Հաջորդ հոդվածը‘Ագուերոն ԱՊԼ-ի պատմության ամենավտանգավոր հարձակվողն է ‘