‘Ձերբակալվել է օֆշորային սկանդալի դերակատարներից Աշոտ Սուքիասյանը’

1439

Օֆշորային սկանդալի դերակատարներից միակը, որի հանդեպ քրեական գործ է հարուցվել՝ Աշոտ Սուքիասյանը ձերբակալվել է Վրաստանում: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

«Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Հայաստանում Ինտերպոլի ազգային բյուրոյի օգնությամբ և համագործակցելով, Վրաստանի իրավապահների հետ հունվարի 31-ին Վրաստանի Թբիլիսի քաղաքում ձերբակալել են Աշոտ Սուքիասյանին և հիմա որոշվում է նրան արտահանձնելու հարցը»,-ասել է ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:

Աշոտ Սուքիասյանը ոստիկանության կողմից հետախուզվում էր 2013 թվականի հունվարից: Նրան մեղադրանք առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ. Քր. օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնասպատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար:

Դեռևս հետախուզում հայտարարելու ժամանակ նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հետաքննում է Ուկրաինայում իշխանության զավթման վերաբերյալ քրեական գործը’
Հաջորդ հոդվածը‘Ջրամատակարարման դադար ս.թ. փետրվարի 3-ին Արաբկիր վարչական շրջանում’