‘Ձիավազքի մրցումների ժամանակ ձին բախվել է ջրցան մեքենային եւ սատկել’

757

Ղազախստանի Արեւելա-Ղազախական շրջանում ձիարշավի մրցումների ժամանակ ավտովթարից սատկել է ձին, իսկ 13-ամյա ձիավորը հրաշքով ողջ է մնացել:
Ինչպես տեղեկացրել է տեղի Արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը, 40 կիլոմետր երկարությամբ արշավի ժամանակ անսպասելի դաշտում է հայտնվել մի ջրցան մեքենա:
«Առջեւից ընթացող ձին բախվել է ջրցան մեքենայի հետ եւ տեղում սատկել, իսկ 13-ամյա ձիավորը, որին հետազոտել են բժիշկները, լուրջ վնասվածքներ չի ստացել»,- ասել է ԱԻԾ ներկայացուցիչը Интерфакс-Казахстан գործակալությանը:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանի սահմանը հատելիս ձերբակալվածների մեջ կան հայեր ‘
Հաջորդ հոդվածը‘Եվրախարհրդարանը Բելառուսի ընտրությունները համարում է «ծաղր ժողովրդավարության նկատմամբ»’