Ձինպինը և Բայդենը պայմանավորվել են վերականգնել շփումները ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի զինվորականների միջև

66

ՉԺՀ նախագահ Սի Ձինպինը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պայմանավորվել են բարձր մակարդակով  վերականգնել երկխոսությունը  երկու երկրների զինվորականների միջև՝ «հավասարության և փոխադարձ հարգանքի, պաշտպանության նախարարների աշխատանքային հանդիպումների, ծովում անվտանգության  հարցերով խորհրդակցությունների մեխանիզմի և ռազմական հրամանատարության գոտիների հրամանատարների միջև հեռախոսազրույցների հիման վրա»։

Բանակցությունների ընթացքում Սի Ձինպինը ակնարկել է, որ մտադիր է ապահովել հարաբերությունների կայունացւմը Չինաստանի և ԱՄՆ-ի միջև։

«Նախագահ Սին նաև բավական խորը գիտելիքներ դրսևորեց ԱՄՆ-ում Չինաստանի մասին որոշ բանավեճերի վերաբերյալ։ Եվ կարծում եմ՝ որոշ դեպքերում նա բավական զգայուն է այդ քննարկումների նկատմամբ»,- հայտարարել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը։

Վերջինիս գնահատականով՝ «նախագահ Սին իր ժամանակը ծախսեց՝ շատ խոսելով կուսակցության կենտրոնական դերի մասին»։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ում Չինաստանի Կոմունիստական կուսակցության նկատմամբ հանրության բացասական արձագանքը բավական շատ է, ինչը, նրա կարծիքով՝ «անարդար է»։

Նախորդ հոդվածըՍի Ձինպինի հանդիպումը Բայդենի հետ տևել է չորս ժամ
Հաջորդ հոդվածըԲայդենը կրկին Սի Ձինպինին բռնապետ է անվանել