‘Ձմռան 3 ամիսները նորմայից տաք կլինեն, տեղումները՝ նորմայից ավել’

1585

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը գտնվում է միջերկրածովյան ցիկլոնի ազդեցության ներքո: Ցիկլոնը կմնա մինչև այս գիշերվա կեսը, և վաղվանից կդիտվի առանց տեղումների եղանակ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ, գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանը:

Ըստ Սուրենյանի, դեկտեմբերի 11-ից սպասվում են թույլ տեղումներ և ջերմաստիճանի անկում Շիրակի և Գեղարքունիքի մարզերում մինչև — 10 աստիճան: Հիմա հանրապետության որոշ շրջաններում առկա է ձյան ծածկույթ , մասնավորապես` Ապարանում 50 սմ, Ջերմուկում և Հրազդանում` 30 սմ: Որոշ ճանապարհներ դժվարանցանելի են:

Դեկտեմբերի 13-14-ից հետո ջերմաստիճանն ավելի կնվազի և հատկապես ցուրտ կլինի հյուսիս-արևելյան տարածքներում: «Ձմռան 3 ամիսներն էլ տաք կլինեն նորմայից 1-3 աստիճանով: Իսկ տեղումները նորմայից ավելի կլինեն: Հունվարի 2-րդ կեսին լեռնային շրջաններում կդիտվի ամենացուրտ ջերմաստիճանը` — 20 աստիճան ցելսիուս»,- ասաց նա:

Նախորդ հոդվածը‘Կրկին ընտրութուններ, կրկին միակ թեկնածուն՝ ՀՀԿ-ից’
Հաջորդ հոդվածը‘Իրանը դատապարտել է ԱՄՆ-ին՝ միջուկային փորձարկում անցկացնելու համար’