‘Ձյան և մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում ավտոմեքենաներ են արգելափակվել’

1438

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ.

Նոյեմբերի 24-ին, ժամը 12.15-ին ահազանգ է ստացվել, որ Տաթև-Գորիս հատվածում (2-րդ կմ) մերկասառույցի պատճառով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել քարերի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2104» մակնիշի 34 VN 435 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Նոյեմբերի 24-ին, ժամը 11.25-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ-Սևան ճանապարհահատվածին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ և չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Գավառ-Այրիվանք ավտոճանապարհի 10-րդ կմ-ին հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-21010» մակնիշի 34 MT 434 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Նոյեմբերի 24-ին, ժամը 10.33-ին ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 11.10-ին հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես» մակնիշի 50 QQ 004 պետհամարանիշով ավտոմեքենան:

Ժամը 11.16-ին հրշեջ-փրկարարները Ծիլքար գյուղի ճանապարհին՝ Ալագյազ գյուղի սկզբնամասում, նկատել են ՃՏՊ. պարզվել է, որ «Միցուբիշի» մակնիշի 15 ՏՏ 690 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածելով ճամփեզրի պարսպին արգելափակվել ձնակույտի մեջ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան:

Նախորդ հոդվածը‘Քրիստիանո Ռոնալդուն կգերազանցի՞ արդյոք «Բարսելոնա»-ի ռմբարկու Լիոնել Մեսսիի` 2011/12 թվականների մրցաշրջանի ռեկորդը’
Հաջորդ հոդվածը‘Բրենդան Ռոջերս. «Ես այդքան ինքնավստահ չեմ և չեմ կարծում, որ աշխատանքիս վտանգ չի սպառնում»’