‘Ձյուն մաքրող մեքենայի հարբած վարորդը՝ Վնուկովոյում օդաղետի վարկածների թվում է’

1205

Քիչ առաջ Ռուսաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտնել է, որ ձյուն մաքրող մեքենայի վարորդը, որի հետ Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում բախվել է «Ֆայլկոն» ինքնաթիռը, եղել է ոչ սթափ վիճակում: Այս մասին հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը:

«Այս պահի դրությամբ արդեն ճշգրիտ հայտնի է, որ ձյուն մաքրող մեքենայի վարորդը եղել է հարբած»,- Մարկինի խոսքն է մեջբերում գործակալությունը:

«Օդաղետի հիմնական պատճառների թվում քննվում են կարգավարների սխալը և ձյուն մաքրող մեքենայի վարորդի գործողությունները: Բացի հիմնական վարկածներից, ստուգվելու են նաև այլ վարկածներ, որոնց թվում՝ անբարենպաստ եղանակային պայմանները և օդաչուի սխալը»,- ասել է քննչական կոմիտեի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ պատահարի հետեւանքով զոհվել է ֆրանսիական Total խոշոր նավթային ընկերության տնօրենների խորհրդի ղեկավար Քրիստոֆ դե Մարժերին, ինչպես նաև անձնակազմի երեք անդամներ:

Նախորդ հոդվածը‘Մոսկվայում օդաղետի հետևանքով զոհվել է Total նավթային ընկերության ղեկավարը ‘
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ն շարունակում է քառօրյա նիստերի աշխատանքը (ուղիղ)’