‘
Մոտավորապես 30 հրշեջներ այսօր շրջափակել են Բելգիայի վարչապետի նստավայր տանող ճանապարհները, որտեղ տեղի էր ունենում կառավարության նիստը՝ բյուջեի վերաբերյալ: Իրենց ակցիայով բելգիացի հրշեջները ցանկացել են հասնել նրան, որպեսզի մեծացվեն հակահրդեհային ծառայությանը հատկացվող ֆինանսական միջոցները: Դեպի նստավայր տանող ճանապարհը փակած ոստիկաններին հրշեջները ողողել են հակահրդեհային փրփուրով: Հրաշալի լուսանկար է ստացվել:
‘