‘Ղազախստանը Մաքսային միություն անդամակցելու համար $100 մլն կհատկացնի Ղրղզստանին’

765

Ղազախտանը համաձայնել է 100 միլիոն դոլար հատկացնել Ղրղզստանին Մաքսային միություն այդ երկրի անդամակցության ճանապարհային քարտեզն իրացնելու նպատակով: Այդ մասին Rosbalt-ի փոխանցմամբ, հայտարարել է Ղրղզստանի էկոնոմիկայի նախարար Դանիլ Իբրաեւը:

Այդ գումարը Ղրղզստանը պետք է ծախսի ՄՄ արտահանվելիք գյուղատնտեսական արտադրանքի որակի ստուգման լաբորատորիայ կառուցելու, ինչպես նաեւ՝ արտադրանքի սերտիֆիկացիայի բազայի կատարելագործման վրա:  

Մաքսային միությանն անդամակցելուց առաջ Ղրղզստանը պետք է համապատասխանեցնի 102 նորմատիվ իրավական փաստաթուղթ: Նախարարությունում տեղեկացնում են, որ բոլոր փաստաթղթերը պետք է պատրաստ լինեն մինչեւ այս տարվա աշուն:

Ղրղզստանը մտադիր է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցել մինչեւ 2014-ի ավարտը: Ռուսաստանի Դաշնությունը միջինասիական հանրապետությանը 1,2 միլիարդ դոլար է տրամադրել ՄՄ անդամակցության գործընթացը հեշտացնելու նպատակով:

Նախորդ հոդվածը‘Դոնի Ռոստովում Հայաստանի հյուպատոսությունը՝ Վերին Լարսում ստեղծված իրավիճակի մասին. «որոշակի կուտակումներ են առաջացել»’
Հաջորդ հոդվածը‘Արթուր Չիլինգարովը Դաշնության խորհրդից կտեղափոխվի «Ռոսնեֆտ»’