Ղազախստանյան կողմը ցանկանում է ամրապնդել ռազմավարական գործընկերությունը և զարգացնել համագործակցությունը Ղրղզստանի հետ։
Այդ մասին հինգշաբթի Բիշքեկում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ղրղզստանի նախագահ Սաիր Ժապարովի հետ նեղ ձևաչափով հանդիպման ընթացքում։
«Անկասկած՝ Ղրղզստանը բոլոր իմաստներով Ղազախստանին ամենամոտ պետությունն է»,- Տոկաևի խոսքն է մեջբերում նրա մամուլ ծառայությունը։
Տոկաևը նաև նշել է, որ այս տարի լրանում է երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 30 տարին, և այդ ընթացքում «ընդլայնվել են փոխգործակցության հորիզոնները, և ավելի է ամրացել մեր բարեկամությունը, բոլոր մակարդակներում հաստատվել է քաղաքական երկխոսություն՝ հիմնված փոխադարձ վստահության վրա»։
Իր հերթին՝ Ղրղզստանի նախագահը համոզմունք է հայտնել, որ բանակցությունները նշանակալի ավանդ կներդնեն երկու պետությունների համագործակցության զարգացման հարցում։ «Մեր պետությունների միջև չկա որևէ տարաձայնություն նույնիսկ տարածաշրջանային հարցերում։ Մեր հարաբերությունները զարգանում են միանգամայն բարեկամական ոգով»,- ասել է Ժապարովը։
Փոխանցում է tass.ru-ն։