Ղազախստանի իրավապահ մարմինները երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ազգականի՝ Կայրատ Սատիբալդիուլիի նկատմամբ հանցավոր եկամուտները օրինականացնելու գործի շրջանակներում երկիր են վերադարձրել ավելի քան 230 մլն դոլարի թանկագին քարեր և ոսկերչական իրեր, չորեքշաբթի տեղեկացրել է կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության մամուլի ծառայությունը։
«Օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում հեռավոր արտասահմանյան երկրներում հայտնաբերվել և երկիր են վերադարձվել գործով անցնող անձանց պատկանող բացառիկ թանկարժեք քարեր և ոսկերչական իրեր՝ ավելի քան 230 մլն դոլար արժողությամբ, որոնք վերադարձվել են պետությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ղազախստանի դատարանը սեպտեմբերի 26-ին շորթումների վերաբեյալ գործով Սատիբալդիուլիին դատապարտել է վեց տարվա ազատազրկման։ Մարտին նրա և նրա նախկին կնոջ՝ Գուլմիրայի դեմ հետաքննություն էր սկսվել բիզնեսի ասպատակային զավթման փաստով։
Սատիբալդիուլին տարբեր ժամանակներում պաշտոններ է զբաղեցրել ազգային անվտանգության կոմիտեում, իշխող «Նուր Օթան» կուսակցությունում, զբաղվել է բիզնեսով։
Փոխանցում է tass.ru-ն։