Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր Ազամատ Աբիլդաևը զրկվել է մանդատից՝ «Ակ ժոլ» («Լուսավոր ուղի») դեմոկրատական կուսակցությունից հեռացվելուց հետո, Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողությանն» աջակցելու հայտարարությունների պատճառով։
Այդ մասին ուրբաթ օրը հաղորդել է հանրապետության ԿԸՀ մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում Աբիլդաևը հայտարարել է, թե պաշտպանում է Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում։ Նրա կարծիքով՝ Կիևում իշխանության ղեկին նացիստներ են։
«Ակ ժոլ» կուսակցության ազգային խորհրդի լիագումար նիստում Աբիլդաևի հայտարարությունները քննարկվել են, և որոշում է կայացվել, որ դրանք հակասում են կուսակցական և պատգամավորական էթիկային։ Դրա հիման վրա կուսակցությունը ԿԸՀ-ին խնդրել է դադարեցնել նրա պատգամավորական լիազորությունները։
Փոխանցում է tass.ru-ն։