‘Ղազախստանի մայրաքաղաքը կանվանակոչվի ի պատիվ «ազգի առաջնորդ» Նազարբաևի ‘

709

Ղազախստանի հասարակական «Էխո Ժելտոկստանա» միավորումն առաջարկել է հանրապետության մայրաքաղաքն անվանակոչել երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անունով՝ «Ղազախստանի ժողովրդի առջև ունեցած մեծ ծառայությունների համար»,-Казинформի փոխանցմամբ՝ իրենց առաջարկն այսպես է հիմնավորել միավորման ղեկավարը: Վերջինիս խոսքերով՝ առաջարկն արդեն իսկ գրանցված է երկրի խորհրդարանում և ուղարկվել է  քննության մշակույթի և տեղեկատվության նախարարություն: Միավորման ղեկավարը դժվարացել է կոնկրետացնել մայրաքաղաքի անվանումը. «Չէ, ո՛չ Նուրսուլթան: Նուրսուլթաններ շատ կան, իմ որդու անունն էլ է Նուրսուլթան: Գուցե Նազարբա՞և, դեռ չգիտեմ: Դա ժողովուրդը կորոշի»,- ասել է նա:

Ինչպես հայտնի է, Նազարբաևը, բացի նրանից, որ Ղազախստանի առաջին և միակ նախագահն է (նա հանրապետությունը ղեկավարում է դեռևս ԽՍՀՄ կազմում եղած ժամանակներից՝ 1989 թվականից), նա նաև կրում է «ազգի առաջնորդի» պաշտոնական կոչումը, որը նրան խորհրդարանն է շնորհել: Այս տարի՝ դեկտեմբերի 1-ին, երկրում առաջին անգամ նշվեց Առաջին նախագահի օրը՝ նվիրված անձամբ Նազարբաևին:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ պետքարտուղարի ներկայացուցիչ. Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում զգալի առաջընթաց չի նկատվել’
Հաջորդ հոդվածը‘Զ.Թադևոսյան. Առաջիկա ընտրություններում պետք է լինի ընդդիմության միասնական թեկնածու’