‘Ղազախստանի մայրաքաղաքի օդանավակայանն անվանակոչվել է ի պատիվ Նազարբաևի’

1487

Աստանայի միջազգային օդանավակայանն ստացել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անունը: Այդ մասին որոշումը , որը հունիսի 20-ին ստորագրել է հանրապետության վարչապետ Բակիտժան Սագինտաևը, տեղադրվել է կառավարության կայքում:

Նազարբաևը հաճախ է առաջարկներ ստանում ինչ-որ բան իր անվամբ կոչելու վերաբերյալ և սովորաբար նման դեպքերում իրեն շատ համեստ է պահում՝ ըստ Newsru-ի: Օրինակ, 2016 թ. նոյեմբերին Նազարբաևն ավելորդ էր համարել Աստանան իր անվամբ կոչելու առաջարկը, որ արվել էր խորհրդարանի պատգամավորների կողմից: Նազարբաևը խոստովանել էր, թե «որպես մարդ՝ դա հաճելի է», բայց շեշտել էր, թե մայրաքաղաքն անվանափոխելու անհրաժեշտություն չի տեսնում:

Թեպետ Նազարբաևը չի ցանկանում ամեն քայլափոխի հանդիպել իր անվանը, սակայն անցյալ տարի Ղազախստանի ազգային բանկը հանդիսավորությամբ ներկայացրեց 10 հազար տենգե անվանական արժեքով և գործող նախագահի պատկերով նոր թղթադրամը:

Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Հնդկաստանում Յոգայի միջազգային օրը նշվել է զնագվածային մարզանքով’
Հաջորդ հոդվածը‘Վենեսուելայի գլխավոր դատախազը Մադուրոյին ահաբեկչության մեղադրանք է ներկայացնում’