Կիրակի օրը Ղազախստանում տեղի են ունեցել արտահերթ նախագահական ընտրություններ։
Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում էր վեց թեկնածու, այդ թվում՝ գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Ղազախստանի գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրի բոլոր շրջաններում հաղթել է կիրակի օրը կայացած նախագահական ընտրություններում և ստացել ձայների 81,31 %-ը։
Նման նախնական տվյալներ է երկուշաբթի հրապարակել հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Նուրլան Աբդիրովը։
Ընտրությունների մասնակցությունը կազմել է 69,44 %։
Նախորդ նախագահական ընտրություններում՝ 2019 թ․ հունիսի 9-ին, Տոկաևը հավաքել էր ձայների 70,96 %-ը։
Փոխանցում է tass.ru-ն։